Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

«Արմենիա» միջազգային մրցույթի ընդհանուր մակարդակը շատ լավն է»

«Արմենիա» միջազգային մրցույթի ընդհանուր մակարդակը շատ լավն է»
07.07.2017 | 13:10

«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում Երևանում ընթանում է դաշնակահարների մրցույթը, որին մասնակցում են աշխարհի 14 երկրների 48 դաշնակահարներ։ Մրցույթի մասնակիցներից է Քեթևան Չխարթիշվիլին (Վրաստան)։ Ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։ Բազմաթիվ միջազգային մրցույթների մասնակից ու դափնեկիր է։ Ասում է, որ ելույթից առաջ հուզվում է, պետք է փորձի հավաքել ուժերը և լավագույնս ներկայանալ ժյուրիին։ Երիտասարդ դաշնակահարուհին նաև հաջողություններ է մաղթում իր բոլոր մրցակիցներին։

Ժյուրիի անդամ, Գերմանիան ներկայացնող դաշնակահար, կոմպոզիտոր, մանկավարժ Ռատկո Դելորկոն նշում է, որ երկու օրերի լսումների արդյունքում դեռ վաղ է ամբողջական կարծիք հայտնել մրցույթի մասնակիցների մասին, սակայն կարող է ասել, որ ընդհանուր մակարդակը շատ լավն է։
Նշենք, որ «Արմենիա» միջազգային մրցույթին զուգահեռ անցկացվում է նաև փառատոն։ Հուլիսի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը և ջութակահար Ֆյոդոր Ռուդինը (Ռուսաստան/Ֆրանսիա)։ Ծրագրում հնչել են Անտոնիո Վիվալդիի, Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։
Իսկ այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Հնչում է Երևանը» խորագրով համերգային երեկոն։


Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ